🖥️ Ձեր վիրտուալ օգնականը՝ MS Word և MS Excel սովորելու ճանապարհին
Բարի գալուստ Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի թվային լսարան։
Այս էջում ձեզ սպասում է ձեր նոր AI (Արհեստական բանականությամբ) օգնականը։ Սա սովորական ռոբոտ չէ, այլ ձեր անձնական, համբերատար դասընթացավարը, որը պատրաստ է օգնել ձեզ տիրապետել համակարգչային ամենապահանջված ծրագրերին՝ ինչպիսիք են օրինակ MS Word-ը և MS Excel-ին։
🎯 Ո՞րն է այս օգնականի նպատակը
Մենք գիտենք, որ համակարգչային նոր հմտություններ սովորելիս հաճախ են հարցեր կամ դժվարություններ առաջանում։ Այս օգնականը ստեղծվել է, որպեսզի դուք ստիպված չլինեք երկար փնտրել պատասխանները համացանցում։ Նա ձեզ հետ կշփվի հայերենով, քայլ առ քայլ կբացատրի յուրաքանչյուր գործողություն և ձեզ կուղղորդի այնպես, որ դուք ինքնուրույն գտնեք ճիշտ լուծումը։
💬 Ինչի՞ մասին կարող եք հարցնել.
Չատի պատուհանում (ներքևի դաշտում) կարող եք տպել համակարգչին վերաբերող ցանկացած հարց։ Ահա մի քանի օրինակ, թե ինչպես կարող եք սկսել զրույցը.
- 📝 «Ինչպե՞ս Word-ում տեքստի տողերի արանքի հեռավորությունը մեծացնել»
- 📊 «Չեմ կարողանում Excel-ում երկու սյունակի թվերը գումարել, օգնի՛ր»
- 🛠️ «Ուզում եմ սովորել Excel-ի պայմանական (IF) բանաձևը, ինչի՞ց սկսեմ»
- ⌨️ «Ինչպե՞ս Word-ում տեքստը դարձնեմ հաստ կամ թեք»
Մի՛ վախեցեք սխալվելուց կամ հարցեր տալուց։
Գրեք ձեր առաջին հարցը ներքևի դաշտում և սեղմեք ուղարկելու կոճակը։ Հաջողություն ենք մաղթում!!!
⬇️⬇️⬇️
